ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Եթե Վազգենը ողջ լիներ, «Երկրապահի» վիճակն այսպիսին չէր լինի»

«Եթե Վազգենը ողջ լիներ, «Երկրապահի» վիճակն այսպիսին չէր լինի»
17.02.2014 | 22:50

Շաբաթ օրը տեղի ունեցած ԵԿՄ հոբելյանական համագումարում բավականին ուշագրավ մտքեր հնչեցին, որոնք դեռ երկար կքննարկվեն: ԵԿՄ վարչության կազմի ընտրությունը ևս միանշանակ չընկալվեց, քանի որ դրանում ներգրավվեցին մարդիկ, որոնք «Երկրապահի» հետ ոչ մի առնչություն չունեին: Ի դեպ, վարչության կազմում է նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ում հետ հպանցիկ զրույցի բռնվեցինք:


-Ի՞նչ է Ձեզ համար ԵԿՄ-ն:
-ԵԿՄ-ն մեր տունն է:
-Այսօր ի՞նչ հիշողություններ են արթնանում` կապված Ձեր եղբոր, ԵԿՄ-ի հետ:
-Հիշողությունները շատ շատ են, հատ-հատ թվելն այդքան էլ հեշտ չէ: Այնպես որ, ինչքան լավագույն բան կա, կապված է երկրապահի հետ:
-Եթե Վազգեն Սարգսյանն այսօր այստեղ լիներ, ի՞նչ ապրումներ կունենար:
-Հպարտության, ուրախության: Նրա համար ԵԿՄ-ի յուրաքանչյուր համագումար և, ընդհանրապես, այն ամենը, ինչ կապված էր «Երկրապահի» հետ, տոն էր: Սա իր տունն է, իր ստեղծած տունն է, որտեղ ես զգում եմ ինձ ինչպես մեր տանը:
-Այսօր ազատամարտիկների մի մասը դժգոհ է ստեղծված իրավիճակից, ԵԿՄ-ից առանձնացել և իր պահանջներն է ներկայացնում հրապարակում: Ի՞նչ եք կարծում, այսպիսի վիճակ Վազգեն Սարգսյանը կցանկանա՞ր տեսնել:
-Եթե Վազգենը ողջ լիներ, «Երկրապահի» վիճակն այսպիսին չէր լինի: Նկատի ունեմ՝ ոչ թե վատ, այլ բաժանված, պառակտված, տարբեր միություններում տղաները չէին լինի, տարբեր տեղերում տարբեր պայքարներ չէին ծավալի: Միահամուռ կլինեին, որովհետև կան շատ նեղացածներ, վիրավորվածներ, որոնք առանձին-առանձին են պայքարում: Ցախավելի պատմությունն է՝ եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել, միասնական պիտի լինես: Եթե սկսեն առանձին-առանձին պայքարել, ոչ մի բանի չեն հասնի: Ճիշտն ասած, ես չգիտեմ նաև, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ է ուզում:
-Ի՞նչ կմաղթեք երկրապահներին:
-Լինել պինդ, ամուր, միասնական, հպարտ, որ «Երկրապահի» բոլոր տղաներն իրենց զգան իրենց տեղում և հպարտ լինեն, որ ապրում են հայոց աշխարհում:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ